22
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարաբյանին

album picture
album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարաբյանին:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ավանդական կուսակցության պատմական դերակատարությունն ու նրա մեծ ավանդը հայապահպանության, Հայ դատի հետապնդման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հանրապետության Նախագահը նշել է, որ աշխարհասփյուռ հայության ու նրա տարբեր կառույցների ջանքերի մեկտեղումը կարեւոր երաշխիք է համազգային նշանակության խնդիրների լուծման ու հավակնոտ նախաձեռնությունների իրականացման համար: Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է Հայաստանում եւ Սփյուռքում կուսակցության գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ արտերկրում հայանպաստ քարոզչության կազմակերպմանը, Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես նաեւ Հայաստանում կուսակցության գործունեության հետ առնչվող հարցեր:

← Վերադառնալ