Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Վճռաբեկ դատարանի նորանշանակ անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հանդիպել է Վճռաբեկ դատարանի նորանշանակ անդամների հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ հաջողություն է մաղթել բարձրագույն դատական ատյանի անդամներին նշանակման կապակցությամբ եւ շեշտել, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ ընդհանրապես երկրի զարգացման ներկա փուլում էական է լինելու Վճռաբեկ դատարանի դերը: "Եթե մենք կարողանանք իրոք ձեւավորել անկախ, անաչառ դատական մարմիններ եւ դատական համարժեք պրակտիկա` մենք կարողանալու ենք դառնալ նորմալ, զարգացած, ժողովրդավարական երկիր",-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը շեշտել է, որ որպես կոլեգիալ որոշումների կայացման մեխանիզմով աշխատող մարմին, Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվության զգացում ունենա կայացված յուրաքանչյուր որոշման համար, իսկ "կոլեգիալ որոշում չի նշանակում նվազ անձնական պատասխանատվություն",- նշել է Հանրապետության Նախագահը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ դատարանների դերի բարձրացման եւ արդյունավետ արդարադատության իրականացման, ինչպես նաեւ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներին վերաբերող հարցեր: