Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին և Ջոն Պրեսկոտին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեին և Ջոն Պրեսկոտին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ Հայաստան այցելության համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի Հանրապետության շահերից` բարձր գնահատելով Եվրոպայի Խորհրդի դերն այս ուղղությամբ: Հանրապետության Նախագահը վերահաստատել է հայաստանյան իշխանությունների վճռականությունը բանաձևերի դրույթների իրականացման հարցում: