Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
12, 2008
Նախագահ Սարգսյանը մասնակցել է Կենտրոնական բանկի ամանորի ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկում այսօր կազմակերպված ամանորի ընդունելությանը:
Ամփոփելով անցնող տարի եւ ներկայացնելով 2008-ին արձանագրված ցուցանիշերը եւ գործունեությունը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տարին բնորոշել է որպես բավականին բուռն` իրադարձություններով եւ փորձություններով լի ինչպես հայաստանյան, այնպես էլ` ողջ աշխարհի ֆինանսական համակարգի համար:
Նա նշել է, որ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին եւ դրանից բխող անցանկալի հետեւանքներին` հայաստանյան ֆինանսական համակարգն այս տարի ունեցել է նշանակալի զարգացումներ` ինչպես քանակական եւ որակական ցուցանիշերի, այնպես էլ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացման առումով: