23
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հանրաճանաչ դիրիժոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի հետ:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ընդգծել նրա անգնահատելի ներդրումը հայկական մշակույթի զարգացման և տարածման գործում, մաղթելով նրան առողջություն, անսահման երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

← Վերադառնալ