Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
12, 2008
ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների ավելի քան հարյուրհիսուն ներկայացուցիչներ:
Հանրապետության նախագահը շնորհավորել է լրագրողներին` նրանց մաղթելով առողջություն եւ հաջողություն, իսկ լրատվամիջոցներին` օրեցօր ավելացող լսարան: "Թող 2009 թվականը լինի իրադարձություններով հագեցված տարի եւ լրագրողներն ու լրատվամիջոցները կարողանան հասարակությանն օպերատիվ իրազեկել",-ասել է երկրի ղեկավարը, միաժամանակ ցանկանալով, որ օրվա լրահոսում գերակշռող լինի դրականը:
Նախագահ Սարգսյանը նաեւ վստահություն է հայտնել, որ 2009թվականին Հայաստանը ընթանալու է զարգացման ճանապարհով եւ ունենալու է հաջողություններ: Նրա խոսքով, տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք ավելի են ամրապնդելու են մեր երկրի անվտանգությունն ու մեր ժողովրդի հավատը վաղվա օրվա նկատմամբ: