16
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշենկոյին

album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Եվգենի Պլյուշենկոյին, ով Հայաստանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր անունը կրող "ձևավոր չմշկասահքի մարզադպրոցի" ստեղծման ընթացիկ աշխատանքներին և սահադաշտի նյութատեխնիկական բազային ծանոթանալու նպատակով: Մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի վերջին:

"Հայաստանում սպորտին վերաբերում են մեծ հարգանքով: Սպորտը ճանաչում է բերում ժողովուրդներին: Դա հատկապես այդպես է փոքր ժողովուրդների պարագայում",- նշել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվգենի Պլյուշենկոյին` մեր երկրում այդ մարզաձևի զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու համար, նշելով, որ չմշկասահքը Հայաստանում գնալով ընդլայնում է իր համակիրների շրջանակը, ինչին էապես նպաստել է Մարզահամերգային համալիրում ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող սահադաշտի բացումը: Հանրապետության Նախագահն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում գեղասահքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին:

← Վերադառնալ