Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
12, 2008
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Աժ պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբուլանին եւ Ռենե Ռուքեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբուլանին եւ տեղակալ Ռենե Ռուքեին: Նրանք Հայաստանում են 1988-ի ավերիչ երկրաշարժի 20-ամյակի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով:
Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը երախտապարտ է Ֆրանսիային` երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած օգնության համար:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաեւ պարոնայք Ռոշբուլանի եւ Ռուքեի գործունեությունը եւ տեղեկացրել, որ հրամանագիր է ստորագրել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության, Հայաստանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանն ուղղված շարունակական գործունեության համար Ֆրանսուա Ռոշբուլանին եւ Ռենե Ռուքեին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց եւ հանձնել պետական բարձր պարգեւները:
Ֆրանսուա Ռոշբուլանն ասել է, որ պարգեւն իրեն ավելի է պարտավորցնում եւ կանի հնարավորը` դրան արժանի լինելու համար: Ռենե Ռուքեն Պատվո շքանշանը համարել է իրենց արդեն քսան տարի շարունակվող գործունեության ճանաչում եւ գնահատում:
Ընդգծելով մեր ժողովրդի առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների նկատմամբ, Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից` նշելով, որ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում արդեն երկու հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությանը: