Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
12, 2008
Նախագահ Սարգսյանը Գյումրիում մասնակցել է 1988թ. երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիի "Յոթ Վերք" եկեղեցում ներկա է գտնվել հոգեհանգստյան կարգին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ Պատարագին:
Տեղական ժամանակով ժամը 11.41-ին` ճիշտ այն պահին, երբ 20 տարի առաջ տեղի է ունեցել ահավոր ողբերգությունը, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել էր Լռության րոպե՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի:
Հանրապետության նախագահը մասնակցել է նաեւ երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությանը, ծաղկեպսակ դրել հուշակոթողին : Երկրի ղեկավարը հանդես է ելույթով:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանն այցելել է Այգաբաց գյուղի միջնակարգ դպրոց, մասնակցել դպրոցն Ալեքսան Կիրակոսյանի անունով անվանակոչելու արարողությանը: