06
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:

Նիստի օրակարգում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում Հայաստանի "Գործողությունների ծրագրի" 2007-2008 թթ իրականացված աշխատանքներին, առաջիկա երկու տարիների գերակա խնդիրներին ու առաջնահերթ միջոցառումներին վերաբերող հարցեր:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկված հաջորդ խնդիրը վերաբերել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից 2007-2008 թթ. իրականացված և Կազմակերպության Խորհրդի 2008 թ. սեպտեմբերյան նստաշրջանում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ "Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի" շրջանակում 2007-2008 թթ. իրականացված աշխատանքներին և 2009-2010 թթ. գործողությունների ծրագրին, ինչպես նաև` դատաիրավական բնագավառի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ