Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւներ
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Իվանի ՌԻԺԿՈՎԻՆ"Հայաստանի Ազգային հերոս" Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով նրան Հայրենիքի շքանշան:
Հանրապետության նախագահի նույն օրվա այլ հրամանագրերով, Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են.
Յուրի Պյոտրի ԲԱՏԱԼԻՆԸ - (Ռուսաստանի Դաշնություն)
Վալերի Վլադիմիրի ՌՈՒԴԱԿՈՎԸ - (Ռուսաստանի Դաշնություն)
Նիկոլայ Իվանի ԲԵԽԸ - (Ռուսաստանի Դաշնություն)
Լեոնիդ Լազարի ՊՈԼՈՆՍԿԻՆ - (Ռուսաստանի Դաշնություն):
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանի բարձրագույն պետական պարգեւը շնորհելու համար, եւ նշել. "Հպարտ եմ, որ հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին եղել եմ նրա կողքին, եւ շատ զգացված, որ իմ աշխատանքը նման բարձր գնահատականի է արժանանում":
Հանրապետության նախագահը շնորհավորելով պարգեւատրվածներին, ասել է. "Հանձնելով պետական այս բարձր պարգեւները ես կատարում է մեր ժողովրդի կամքը": Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց ոչ միայն երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցելու, այլեւ` առաջին հերթին այդ դաժան օրերին մեր ժողվրդին ցուցաբերած բարոյական աջակցության եւ մարդկային ջերմ վերաբերմունքի համար: