Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին: Նա Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Վիկտոր Յանուկովիչը 1988թ. ղեկավարել է "Դոնբաստրանսռեմոնտ" արտադրական միավորումը, որը երկրաշարժից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին:
Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Վ. Յանուկովիչին` Սպիտակ քաղաքի վերականգնմանը մասնակցելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Ուկրաինան Հայաստանի կարեւորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկն է: Կողմերը հատկապես մեծ նշանակություն են տվել հումանիտար ոլորտում, մշակույթի, գիտության բնագավառում առկա ներուժի ամբողջական իրացմանը: Նրանք ընգծել են նաեւ ուկրաինահայ համայնքի առանձնահատում դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: