01
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Գազպրոմ" ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

album picture
album picture
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական "Գազպրոմ" ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ "Գազպրոմ" ընկերության միջեւ ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ եւ հեռանկարային: Հանրապետության Նախագահն ու "Գազպրոմի" ղեկավարը քննարկել են նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին եւ շահագործմանը վերաբերող խնդիրներ:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման եւ հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման եւ խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար "Գազպրոմ" ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Պատվո շքանշանով: Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին նման բարձր պատվի արժանացնելու համար, եւ իր հերթին բարձր գնահատել հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակն ու դրա հեռանկարները:

← Վերադառնալ