Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Հանրապետության նախագահը Եվրոպայի Խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը գնահատել է օգտակար` կարեւորելով այն ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Զրուցակիցները քննարկել են մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով նորաստեղծ փաստահավաք խմբի գործունեության հետ կապված հարցեր:
Օրակարգային հաջորդ հարցը, որին անդրադարձել են կողմերը, վերաբերել է անազատության մեջ գտնվող անձանց եւ դատավարական գործընթացներին: