Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Արժույթի Միջազգային Հիմնադրամի ջանքերը` մեր երկրի տնտեսական զարգացմանն ու կայունությանն աջակցելու ուղղությամբ, եւ նշել, որ առանց այդ օժանդակության Հայաստանը չէր կարող մեծ հաջողությունների հասնել:
Սերժ Սարգսյանը իր գոհունակությունն է հայտնել օրերս ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի (ԱԿՏԱ) ծրագրի հաստատման առթիվ:
Նշելով, որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանը տնտեական լուրջ ձեռքբերումների է հասել` արձանագրելով տպավորիչ աճ, Մուրիլո Պորտուգալն ասել է, որ իրենք ուրախ են Հայաստանի գործընկերը լինելու եւ այդ հաջողություններին թե ֆինանսական օժանդակությամբ, եւ թե խորհրդատվությամբ մաս կազմելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամին: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր փոխտնօրենը նշել է, որ այն լուրջ մարտահրավերներ է յուրաքանչյուր երկրի համար: Կողմերը կարծիքներ են փոխանակել ստեղծված պայմաններում Հայաստանի տնտեսության դիմադրողականության բարձրացման, ճգնաժամի ազդեցության մեղմմանն ուղղված կառավարության կողմից նախատեսվող քայլերի, լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունների մասին: Երկրի ղեկավարն ասել է, որ առկա դժվարությունները լրացուցիչ խթան են հանդիսանում` ակտիվացնելու հարկային քաղաքականության եւ վարչարարության ոլորտում բարեփոխումները, բարձրացնելու կառավարման համակարգի արդյունավետությունը: