Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
11, 2008
Քննարկում` "Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը" թեմայով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանում գրանցված եւ գործող կուսակցությունների նախագահներին հրավիրել էր քննարկման` "Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը" թեմայով:
Մինչ քննարկման բուն թեմային անցնելը, Հանրապետության նախագահն ասել է. "Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս` շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր մարզիկների փայլուն ելույթի համար: Վստահ եմ, մեզանից շատ-շատերը, եւ ոչ միայն մենք, մեր ժողովուրդն ամեն երեկո առանձնակի հետաքրքրությամբ է սպասում Դրեզդենից նորությունների, եւ այդ նորությունները մեզ, գոնե ինձ, ոգեւորում են: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ բոլորս միասին սատարենք մեր շախմատիստներին: Սա չափազանց կարեւոր իրադարձություն է մեր երկրի սպորտային կյանքում":
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` հրավերն ընդունելու համար: Նշելով, որ նման հավաքները պարբերական բնույթ են կրելու, Նախագահն ասել է. "Ազգային Ժողովին եւ ժողովրդին հղած իմ ուղերձում նշել էի, որ հանդես եմ գալու երկրի համար կենսական նշանակություն ունեցող ռազմավարական հարցերի շուրջ պարբերաբար թեմատիկ խորհրդակցություններ հրավիրելու նախաձեռնությամբ, եւ հրավիրելու եմ բոլոր կուսակցությունների ղեկավարիներին: Սա այս ձեւաչափով առաջին խորհրդակցությունն է": Երկրի ղեկավարը "հույս է հայտնել, որ քննարկումների այսպիսի մեխանիզմը նպաստելու է ոչ միայն որոշումների կայացման գործընթացում կուսակցությունների դերակատարման մեծացմանն, այլեւ` քաղաքական դաշտի հետագա զարգացմանը: Այս ձեւաչափով մեր հանդիպումներից յուրաքանչյուրը նվիրված է լինելու մեկ կոնկրետ հարցի: Ես չեմ բացառում, որ ապագայում մենք կունենանք նաեւ արտագնա խորհրդակցություններ` դրանք կազմակերպելով քննարկման առարկա հանդիսացող խնդրի հետ առնչություն ունեցող վայրում` մայրաքաղաքից դուրս: Այսպիսի խորհրդակցությունների կարեւորությունը, ըստ իս, առաջին հերթին միմյանց լսելն է, կարծիքների եւ մոտեցումների բազմազանությունը հասկանալը, մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ միասնաբար խորհելը, հնարավորության դեպքում` առանձին հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշման ձեւավորումը: Մեր քննարկումներն այսօր, եւ այսուհետ, անցկացվելու են, այսպես ասած, առանց հղումների, "փակ քննարկում" ձեւաչափով: Այս ձեւաչափը հնարավորություն կտա, որպեսզի բոլոր մասնակիցներն անկաշկանդ ներգրավվեն քննարկումներին եւ ազատ լինեն ցանկացած մոտեցում արտահայտելու հարցում: Իսկ առանց հղումների նշանակում է, որ այս հանդիպումից հետո` մեր հրապարակային գործունեության ընթացքում մենք կարող ենք հիմնվել այստեղ հնչեցված մտքերի վրա, բայց պայմանավորվում ենք, որ ուղղակի հղումներ չենք կատարում":
Նախագահ Սարգսյանի բացման խոսքից հետո ծավալվել է քննարկում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ, որը տեւել է շուրջ հինգ ժամ: