Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունգարիայի արտաքին գործերի նախարար տիկին Քինգա Գյոնցին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին, Հանրապետության նախագահը կարեւորել է Հունգարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ եւ եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության ընդլայնումը:
Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է իր երկրի մեծ համակրանքը Հայաստանի նկատմամբ եւ այն տարբեր ոլորտներում պրակտիկ գործակցության վերածելու ցանկությունը:
Նշելով, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը սկսում է ակտիվանալ, Նախագահ Սարգսյանն ասել է, որ ավելի արագ առաջ շարժվելու համար կա առնվազն երեք հիմնական հանգամամք` միմյանց նկատմամբ տածած մեծ հարգանքը, հունգարահայ համայնքը եւ Եվրոպային ավելի մերձենալու Հայաստանի հաստատակամությունը:
Տիկին Գյոնցը վստահություն է հայտնել, որ այսօր հայ գործընկերոջ հետ ստորագրած համաձայնագիրը երկու երկրների միջեւ փորձի փոխանակման լավ հիմք կդառնա: Տպավորիչ գնահատելով Հայաստանի տնտեսական աճը, նա կարեւորել է այս ոլորտում երկկողմ գործակցության ակտիվացումը, կրթության բնագավառում համագործակցության խրախուսումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:
Արդյունավետ գործակցության համար երկրի ղեկավարը կարեւոր նախապայման է դիտել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը եւ միմյանց հնարավորություններին շատ ավելի տեղեկացված լինելը: Նա մեծ նշանակություն է տվել առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ փոխգործակցության խթանմանը:
Կողմերը խոսել են նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության հնարավորությունների մասին: Ըստ նախարարի, Եվրամիությունը գնալով ավելի ու ավելի է գիտակցում այս տարածաշրջանի հարաճուն դերը Եվրոպայի էներգետիկ, տնտեսական անվտանգության եւ կայունության գործում:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հունգարական կողմի մշտապես ցուցաբերած հավասարակշիռ վերաբերմունքն, ինչպես նաեւ` Հունգարիայի արդարադատության սկզբունքային դիրքորոշումը Բուդապեշտում հայ սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ: