13
11, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է մարզիկին` վերջերս տարած փայլուն հաղթանակի առթիվ:"ՙՀպարտություն է մեզ համար, որ մեր հայրենակիցներն այլ երկրներում նման բարձունքների են հասնում, եւ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնում աշխարհում",-ընդգծել է նա:

Արթուր Աբրահամը պատմել է իր հետագա ծրագրերի մասին` նշելով, որ նպատակ ունի զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարածմամբ եւ այս ասպարեզում հայտնաբերել նոր երիտասարդ անուններ: Նա հրավիրել է Հանրապետության նախագահին` ներկա գտնվել իր առաջիկա մարտերից մեկին:

← Վերադառնալ