Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
13
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Նիլս Յանսոնը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Նիլս Յանսոնը /նստավայրը` Վիեննա/:
Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, եւ համոզմունք հայտնել, որ նա իր գործունեության ընթացքում կանի առավելագույնս` նպաստելու երկու երկրների փոխգործակցության խորացմանը:
"Հայաստանը ձգտում է առավել մերձենալ Եվրոպային եւ այդ ճանապարհին ակնկալում է գործընկեր երկրների օժանդակությունը",- նշել է Նախագահը` կարեւորելով եվրաինտեգրման Լատվիայի փորձը:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ երկու երկրները համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում եւ Լատվիայի հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:
Դեսպան Յանսոնն ընդգծելով Հայաստանի հետ կապերը սերտացնելու իր երկրի պատրաստակամությունը, նշել է, որ հայ-լատվիական համագործակցությունը կարող է ծավալվել բոլոր այն բնագավառներում, որտեղ Հայաստանն ունի հետաքրքրություններ, իսկ Լատվիան` հնարավորություններ: