13
11, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Տոմաս Լուքին (նստավայրը` Թբիլիսի):

Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահը կարեւորել է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ակտիվ եւ համակողմանի փոխգործակցության զարգացումը:

Երկրի ղեկավարը Հայաստանի համար հետաքրքիր եւ օգտակար է համարել Բալթյան երկրների անցած ճանապարհն ու կուտակած փորձը:

Նշելով, որ հարաբերությունների զարգացման լավագույն ճանապարհը սերտ կապեր պահպանելն է, դեսպան Լուքն ասել է, որ իր երկիրն ունի ցանկություն եւ նպատակադրված է հայկական կողմի հետ խորացնել բազմաբովանդակ համագործակցություն, որի համար լավ հիմք է նաեւ Հայաստանի նկատմամբ տածած համակրանքը:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ դեսպանն իր աշխատանքում կարող է ակնկալել հայկական կողմի ամենայն աջակցությունը:

← Վերադառնալ