10
11, 2008

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիմկուլ Ատակուրովը /նստավայրը` Մոսկվա/:

Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորված ակտիվ փոխգործակցությունը:

Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը եւ Ղրղզստանն իրենց հարաբերությունները կառուցելիս հաշվի են առնում նաեւ այն հանգամանքը, որ երկու երկրները միեւնույն անվտանգության համակարգի մաս են, անդամակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն, ինչպես նաեւ Անկախ Պետությունների Համագործակցությանն, ինչն առանձնակի նշանակություն է տալիս նրանց հարաբերություններին:
Երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար Նախագահը կարեւոր գործոն է համարել համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

Դեսպան Ատակուրովն ասել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի` նպաստելու երկու երկրների հարաբերությունների խորացմանը:

← Վերադառնալ