Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Փարիզ, Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 3-ին Մոսկվայից կմեկնի Փարիզ: Այստեղ Նախագահ Սարգսյանն առանձնազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ, ինչպես նաեւ կհանդիպի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, մեծանուն երգիչ ու հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի հետ:
Փարիզից նախագահ Սարգսյանը կմեկնի Բրյուսել:
Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Բելգիայի վարչապետի, Սենատի եւ Խորհրդարանի նախագահների հետ:
Հայաստանի ղեկավարը Բրյուսելում հանդիպումներ կունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզույի, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի, Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերթ Պոթթերինգի հետ: Նախագահն աշխատանքային ճաշ կունենա արտաքին կապերի գծով Եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:
Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Եվրամիության արդարադատության, առեւտրի, տրանսպորտի հարցերով հանձնակատարների հետ:
Հայաստանի ղեկավարը կզրուցի նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մինչ Եվրոպա մեկնելը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ողջ համալիրը: