28
10, 2008

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ռուսական արվեստի թանգարանի վերաբացմանը

album picture
album picture
album picture
Վերանորոգումից հետո հոկտեմբերի 28-ին իր դռներն է բացել Ռուսական արվեստի թանգարանը: Թանգարանի վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Թանգարանի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ Նախագահի հանձնարարականով Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով:

Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին, բժիշկ, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի նախաձեռնությամբ` նրա հավաքածուի հիման վրա: Թանգարանում ներկայացված են ռուսական կերպարվեստի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մոտ 120 նկարիչների գործեր:

← Վերադառնալ