27
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ձգտում է էլ ավելի մերձենալ Եվրոպային, կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումը եւ այդ ճանապարհին ակնկալում է ԵՄ աջակցությունն ու օժանդակությունը:

Պիտեր Սեմնեբին նշել է, որ նախագահ Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել հնարավորության կտա գնահատել հարաբերությունները եւ ուրվագծել փոխգործակցության ընդհանուր օրակարգ:

Հանրապետության նախագահն ու դեսպան Սեմնեբին խոսել են նաեւ տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Նշելով, որ Հայաստանը հակված է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը` մադրիդյան սկզբունքների հիման վրա, Սերժ Սարգսյանն ասել է."հայկական կողմն որպես ձեւաչափ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ որպես միջնորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները":

Պիտեր Սեմնեբին ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, եւ ասել, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցույց տալ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել նաեւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված փաստահավաք խմբի ստեղծումը եւ խմբի աշխատանքներին ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ընդդիմության ներգրավումը:

← Վերադառնալ