22
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ-ի երկրների ԱՀԾՄ ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ-ի երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների /ԱՀԾՄ/ ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը նման բազմակողմ հանդիպումները գնահատելով չափազանց օգտակար, դրանք կարեւոր է համարել տեղեկատվության, փորձի փոխանակման, վտանգավոր երեւույթների դեմ համատեղ գործողությունների մշակման ու իրականացման տեսանկյունից: Նրա խոսքով, աշխարհը շատ արագ փոխվում է, առաջ են գալիս նոր իրողություններ ու մարտահրավերներ, եւ դրա հետ մեկտեղ փոխվում են նաեւ անվտանգության ծառայության մարմիններին ներկայացվող պահանջները: Ըստ Սերժ Սարգսյանի, անվտանգության մարմինների կանոնավոր շփումները նպաստում են առկա սպառնալիքներին համահունչ միջոցառումների մշակմանն ու իրագործմանը:

ԱՊՀ երկրների ԱՀԾՄ ղեկավարների խորհրդի նախագահ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար գեներալ Ալեքսանդր Բորտնիկովը համառոտակի ներկայացրել է խորհրդի հոբելյանական 25-րդ նիստի ընթացքում քննարկված հարցերը: Նշվել է, որ դրանք հինականում հակաահաբեկչական բնույթի են եւ նպատակն է ապահովել համակարգված գործողություններ եւ փոխգործակցության բարձր մակարդակ: Արդյունավետ աշխատանքի համար կարեւորվել է համապատասխան նորմատիվաիրավական դաշտի ձեւավորումը:

Երկրի ղեկավարը անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը համարել է ԱՊՀ առավել գործունյա եւ արդյունավետ մարմիններից մեկը:

← Վերադառնալ