Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
10, 2008
ՌԴ նախագահի` Հայաստան պաշտոնական այցի երկրորդ օրը
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերի 21-ի առավոտյան այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղել է Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառատունկ է կատարել Հիշատակի պուրակում:
Այնուհետեւ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը մասնակցել են Ռուսաստանի հրապարակի բացման արարողությանը, հանդես եկել ելույթներով:
Հրապարակից երկու երկրների ղեկավարներն ուղեւորվել են ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ կայացել է Սերժ Սարգսյանի եւ Դիմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրն, անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու զարգացումներին: Նրանք խոսել են նաեւ միջազգային հրատապ թեմաների մասին:
Նախագահների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել ընդլայնված կազմով բանակցությունները: Քննարկումների առանցքում եղել է հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը, որը հետեւողականորեն զարգանում է:
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը ներկայացրել են հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ընթացքում քննարկված խնդիրներն ու արձանագրված արդյունքները:
Բանակցություններին հետեւել է համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործորի նախարարությունների միջեւ 2009-2010թթ. միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Կառավարության միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործակցության մասին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի եւ Ռուսաստանի Դաշնության Յարոսլավի մարզի Կառավարության միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում համագործացության մասին՚ համաձայնագրերը:
Այնուհետեւ կայացել է հայազգի մեծանուն բեւեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովի եւ ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի պարգեւատրման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 17-ի հրամանագրով Արթուր Չիլինգարովը պարգեւատրվել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, իսկ հոկտեմբերի 17-ի հրամանագրով Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման, երկու պետությունների միջեւ տնտեսական կապերի խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Իգոր Լեւիտինը պարգեւատրվել էր Պատվո շքանշանով:
Տեղի է ունեցել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մամուլի ասուլիսը: