20
10, 2008

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այցելել է Երեւանի Կոնյակի գործարան

album picture
album picture
album picture
Հոկտեմբերի 20-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի Կոնյակի գործարան:

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները շրջայց են կատարել գործարանում, այցելել են հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել են աշխարհում հայտնի ամենահեղինակավոր հայկական կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին:

Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրի ղեկավար` Դմիտրի Մեդվեդևը կանգ է առել նաև ՙԽաղաղության տակառի՚ մոտ, որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, տակառը կոչվում է ՙխաղաղության՚, քանի որ այն կբացվի այն օրը, երբ վերջնականապես կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նախագահն իր ստորագրությունն է թողել նաև գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի Երևանի Կոնյակի Գործարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրել է անվանական տակառ:

← Վերադառնալ