Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:
Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է: Ըստ Սերժ Սարգսյանի, Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը շարունակվելու է` Հայաստանն այն դիտում է մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մաս:
Ռոբերտ Սիմոնսը նախագահ Սարգսյանին հաղորդել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆֆերի ողջույնները: Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընթացքը գնահատել է շատ բարեհաջող եւ նշել, որ լավ նախապայմաններ կան հարաբերությունների զարգացման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրների շուրջ: Հանրապետության նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է հայկական կողմի տեսակետը Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներին վերաբերյալ:
Ռոբերտ Սիմոնսն ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում եւ պաշտպանում է Հայաստանի նախաձեռնությունն ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: