17
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

Քննարկվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամին եւ դրան դիմակայելու կանխարգելիչ միջոցառումներին առնչվող հարցեր:

Ա. Ջավադյանը Նախագահին ներկայացրել է ԿԲ-ի մշակած կանխարգելիչ միջոցառումների երեք տարբերակներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ կա վստահություն եւ այն բավարար կապիտալիզացված է: Ընթացիկ տարում բանկերի շահութաբերությունը կազմել է 19.2 տոկոս, ավանդների աճը` 26 տոկոս: Սեպտեմբեր ամսին տրանսֆերտների տեսքով հանրապետություն է մուտք գործել 203 մլն ԱՄՆ դոլար: ԿԲ նախագահն վստահեցրել է, որ Հայաստանը ունի բավարար ներուժ ճգնաժամերին դիմակայելու եւ դրանք կանխարգելելու համար:

Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել միջազգային շուկաներում արձանագրվող զարգացումները, նրանց հնարավոր ազդեցությունները Հայաստանի ֆինանսական համակարգի վրա եւ շաբաթական կտրվածքով զեկուցել ցանկացած փոփոխության մասին:

← Վերադառնալ