Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Էդվարդ Ափաու Սենթեյը (նստավայրը` Մոսկվա):
Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ եւ այդ համատեքստում կարեւորում է նաեւ Գանայի հետ փոխշահավետ գործակցության հաստատումը:
Սերժ Սարգսյանն առաջնային է համարել երկու երկրներն ու ժողովուրդներին միմյանց ճանաչելի դարձնելու խնդիրը, եւ նշել, որ այդ դեպքում փոխգործակցության ընդհանուր եզրեր անպայման կգտնվեն:
Կողմերն ընդգծել են նաեւ միջազգային կառույցների, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակում երկու երկրների արդյունավետ համագործակցությանը: