Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնային ուղղությունները, նախատեսվող տարաբնույթ միջոցառումներն ու դրանց հետ կապված անելիքները: Անդրադարձ է եղել նաեւ Կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքին:
Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է ՀԱՊԿ-ի հետագա զարգացման եւ գործունեության ակտիվացման հարցում Հայաստանի հետեւողականությունը: