Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ եպիսկոպոսաց դասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասին եւ Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամներին:
Դիմելով հոգեւոր բարձր դասին, Սերժ Սարգսյանն ասել է. “Ուրախ եմ ողջունել ձեզ Նախագահի նստավայրում` սուրբ Մյուռոնօրհնության արարողությունից ընդամենը մի քանի օր անց”: Ըստ Նախագահի, այդ արարողությունն ամենից ճիշտն է խորհրդանշում մեր միասնականության ու հավաքականության գաղափարը, եկեղեցու պաշտպանող դերը ժողովրդի համար: “Մյուռոնը զրահ է”, - նշել է երկրի ղեկավարը, - “զրահ` ապազգայնության, բարոյալքության, գայթակղություններիի դեմ, որոնք այնքան շատ են ժամանակակից աշխարհում”:
Նախագահի խոսքով, հազար տարի չունենալով պետականություն, եկեղեցին մշտապես նեցուկ է եղել մեր ժողովրդին եւ առաջնորդել մինչեւ 21-րդ դար: “Մենք որպես պետություն պարտք ունենք վերադարձնելու եկեղեցուն, որպեսզի այն հզորանա եւ ավելի հաստատուն առաջ տանի մեր ժողովրդին”, - ասել է Սերժ Սարգսյանը եւ նշել, որ պետությունը պատրաստ է մշտապես աջակցել եկեղեցուն:
Վեհափառ Հայրապետը ողջունել է պետության մշտական ուշադրությունը եկեղեցու խնդիրների նկատմամբ: Նա քաջալերող եւ ոգեւորիչ է գնահատել այն վերաբերմունքը, որին արժանանում են եկեղեցին ու թեմերը Հանրապետության նախագահի` արտերկիր յուրաքանչյուր այցի ընթացքում: Նշելով, որ եկեղեցին զորակից է երկրի ղեկավարի բոլոր ծրագրերին, որոնք նպատակաուղղված են հայրենիքի առաջընթաց կյանքին ու զարգացմանը, Գարեգին Երկրորդն ասել է, որ դրանք տեսանելի են,եւ իրենք դրանց հաղորդ են:
Նախագահը պատասխանել է բարձրաստիճան հոգեւորականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Նրանք հատկապես կարեւորել են Սփյուռքի նախարարության հիմնումը, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորել եւ ավելի լրջորեն զբաղվել Սփյուռքի խնդիրներով:
Սերժ Սարգսյանը պարզաբանումներ է տվել նաեւ վերջին շրջանի իրադարձությունների, մասնավորապես հայ-վրացական, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: