Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լատվիայի ՍԴ նախագահ Գունարա Կուտրիսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահ Գունարա Կուտրիսին:
Կարեւորելով երկու երկրների Սահմանադրական դատարանների միջեւ սերտ համագործակցությունը, Նախագահ Սարգսյանը նման շփումները գնահատել է խիստ օգտակար, որոնց ընթացքում ծնվում են նորանոր գաղափարներ ու ձեռնարկներ:
Սերժ Սագսյանն անդրադարձել է նաեւ ընդհանրապես հայ-լատվիական հարաբերություններին, որոնք բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգանում են: Նա ասել է, որ օրերս Նյու Յորքում հանդիպել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ եւ քննարկել փոխգործակցության հեռանկարային ուղղությունները:
Լատվիայի Սահմանադրական դատարանի ղեկավարը եւս փոխայցելությունները համարել է փորձի փոխանակման լավագույն ձեւը: