Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 59-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակիցներին ազգային տոնի կապակցությամբ:
Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ ծավալված զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բարեկամ երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակի առթիվ:
Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ ծավալված զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բարեկամ երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակի առթիվ: