Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Հայաստանի նախագահը Թբիլիսիում առանձնազրույց կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ինչպես նաեւ կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հետ:
Թբիլիսու պետական համալսարանում Նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, որից հետո Հայաստանի նախագահին կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում: Այնուհետեւ նախագահը կմասնակցի պսակադրման արարողության Հերոսների հրապարակում:
Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ Սայաթ-Նովայի արձանի հուշաքարի բացման արարողությանը:
Վրաստանում ՀՀ դեսպանության անունից ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն: