Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում այսօր հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի հետ:
Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ միջպետական հարբերությունների բարձր մակարդակը: Նախագահները նշել են, որ երկու ժողովուրդները պատմականորեն ձեւավորված փոխադարձ մեծ հարգանք են տածում միմյանց նկատմամբ: Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել կիպրահայ համայնքի դերը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ բարեկամության ամրապնդման գործում: Ս. Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին` հայկական համայնքի նկատմամբ տարվող մշտական պետական հոգածության համար:
Դ. Խրիստոֆիասի խնդրանքով Ս. Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ իր մոտեցումները: Կիպրոսի նախագահն էլ հայ գործընկերոջը տեղեկացրել է կիպրական խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող մանրամասները: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ պաշտոնական այցեր կատարելու վերաբերյալ:
* * *
Նախագահ Ս. Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի- Մունի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ հայ-թուրքական ընթացիկ երկխոսությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նախագահ Ս. Սարգսյանի ՙֆուտբոլային դիվանագիտությունը՚ եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան` պատրաստակամություն հայտնելով նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: