Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
Հայաստանի նախագահը Նյու-Յորքում առանձնազրույց կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ, ինչպես նաեւ կհանդիպի մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ:
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի, Ամերիկայի հայկական համագումարի, Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարանª Սուրբ Վարդան եկեղեցի:
Ի պատիվ Հայաստանի նախագահի, տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների անունից: