19
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչ "Ռուսական երկաթուղիներ" ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարիչ ՙՌուսական երկաթուղիներ՚ ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են հայկական երկաթուղու ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարը:

Նշելով, որ Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի, որ ռուսական ընկերության կառավարման ներքո երկաթուղին կդառնա վերազինված եւ մեծ արդյունավետությամբ գործող ենթակառույց, Նախագահ Սարգսյանը միաժամանակ կարեւորել է գործունեության թափանցիկությունը եւ ներդրումային ծրագրի կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը:

Վլադիմիր Յակունինը ասել է, որ ռուսական կողմը ներկայումս գույքագրում է ամբողջ համակարգը եւ վերլուծում իրավիճակը` կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նա երաշխավորել է ստանձնած պարտավորությունների լիարժեք եւ ժամանակին իրականացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ այլընտրանքային հաղորդակցության ուղիների խնդրին:

← Վերադառնալ