18
09, 2008

Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը

album picture
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի ս.թ. օգոստոսի 6-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
Ստանձն ելով դատավորի բարձր պաշտոնը, նա երդվել է "դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջներըª ապահովելով օրենքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը":
Շնորհավորելով նորանշանակ դատավորին, նախագահ Սարգսյանը ցանկացել է, որ նա իր աշխատանքում լինի անկախ եւ անաչառ:

← Վերադառնալ