Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
18
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի նոր նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վճռաբեկ դատարանում ներկայացրել է դատարանի նորանշանակ նախագահ Արման Մկրտումյանին:
Նշելով, որ հրամանագիրը ստորագրել է սեպտեմբերի 17-ին` հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի առաջարկությունը, Հանրապետության նախագահը շնորհավորել է Արման Մկրտումյանին` այդ բացառիկ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ ցանկություն է հայտնել, որ նա իր գործունեությամբ, վարք ու բարքով օրինակ ծառայի Հանրապետության բոլոր դատավորների համար:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է. ՙԱկնհայտ է, որ արդարադատության որակը գնահատվում է բացառապես հասարակական ընկալմամբ, եւ եթե այս տեսանկյունից նայելու լինենք, ապա, մեղմ ասած, արդարադատության իրականացման որակը մեր երկրում խիստ կաղում է:
Ես բազմիցս ասել եմ, եւ հիմա էլ կրկնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր երկրում դատարանը լինի անկախ եւ դատավորն` անկաշառ: Միայն Նախագահի ցանկությամբ, միայն գործադիրի ջանքերով, նույնիսկ դրան գումարած նաեւ օրենսդիրների նախաձեռնությունները, ջանքերը բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք լուծել մեր երկրի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող այս համակարգի խնդիրները: Մենք ներսից պետք է ունենանք աջակիցներ, մենք ձեր նախաձեռնությունների կարիքն ունենք եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում` օգնելու ձեզ: Դուք պետք է կարողանաք կայացնել դատական համակարգը:
Բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են կայացած, երկար ճանապարհ են անցել, բայց կարողացել են ունենալ, իրոք, անկախ դատարաններ եւ անկաշառ դատավորներ: Հասկանալի է, որ մեկ, տասը, հիսուն կամ հարյուր տարում անհնար է ամեն ինչը դարձնել իդեալական, բայց որ դրան պետք է ձգտենք, այստեղ կասկած լինել չի կարող: Ես նաեւ հասկանում եմ, որ դատարանը դժվար թե կարողանա բավարարել բոլորի ցանկությունները, հասկանում եմ, որ մշտապես կարող են լինել դժգոհ մարդիկ, բայց սա բերել որպես պատճառ եւ ասել, թե հասարակությունը դժգոհ է, որովհետեւ դատարանը չի կարող բավարարել բոլոր կողմերի ակնկալիքները, այսպիսի հարցադրման հետ երբեք չեմ կարող համաձայն լինել:
Մենք ձեզ հետ միասին ամեն ամիս, ամեն տարի պետք է որոշակի փոփոխություններ նկատենք, եւ եթե այդ փոփոխությունները չենք նկատում, նշանակում է, պետք է եզրակացություններ անենք: Այսօրվա, երեկվա, նախորդ օրվա իմ եզրակացությունները բերել են մեր այս հավաքին: Ուզում եմ, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորները գիտակցեն իրենց պատասխանատվության աստիճանը եւ դերակատարության չափը, որպեսզի բոլորդ միասին օգնեք, օժանադակեք դատարանի նախագահին` նորովի նայելու անցած ճանապարհին, շարունակելու այն դրականը, որ տեսնում ենք բարեփոխումների ճանապարհին եւ, իհարկե, շատ պարագաներում նաեւ շրջադարձ կատարել, քննադատաբար վերաբերել այն նորին, որ փորձել ենք անել, որովհետեւ, եթե վստահության չափը չի մեծանում, դժգոհության աստիճանը չի փոքրանում, նշանակում է, բարեփոխումներն իրենց նպատակին չեն ծառայել: Մենք երբեք չպետք է կաշկանդված լինենք որեւէ որոշումով, որեւէ քայլով, քանի որ այդ դեպքում չենք կարող հաջողության հասնել:
Ինձ համար չափազանց տարօրինակ է, երբ հակառակ պրոցեսներ են տեղի ունենում, երբ դատավորները ձգտում են դեպի ընդհանուր իրավասության դատարաններ: Թեեւ, որքանով ծանոթ եմ, տեղյակ եմ կայացած երկրների համակարգերին, միշտ ճիշտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Ի±նչն է պատճառը: Պետք է անպայման վերլուծել, պետք է գալ եզրակացությունների եւ քաջություն ունենալ ասել, այո', քայլեր կատարել ենք, մեր նպատակներն ու ցանկությունները եղել են բարի, բայց չի ստացվել, եւ որեւէ մեկը այս պարագայում, եթե նա անաչառ է, չպիտք է փորձի այլ գնահատականներ տալ:
Նորից եմ կրկնում, ես որպես Հանրապետության նախագահ, մեր Հանրապետության բոլոր շահագրգիռ մարմինները պատրաստ են աջակցել դատական համակարգին: Բոլորս ցանկանում ենք, որպեսզի արդարադատության որակը մեր երկրում կտրուկ բարելավվի: Գործընթացի նախաձեռնողներն, առաջամարտիկները դուք պետք է լինեք եւ այն տեսանելի պետք է լինի բոլորի համար՚:
Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահն առանց երկար ժամանակ կորցնելու առաջարկություններ կներկայացնի, թե ինչպիսի փոփոխությունների տեսլական ունի, եւ ինչպես կարելի է լուծել առկա խնդիրները:
Ավարտելով խոսքը, Սերժ Սարգսյանն ասել է. ՙՄենք պետք է անհանդուրժողական լինենք կոռուպցիոն երեւույթների նկատմամբ, պետք է անհանդուրժողական լինենք անպատասխանատվության նկատմամբ, սեփական գործունեությանը ոչ քննադատաբար մոտենալու նկատմամբ: Անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա՚: -0-