17
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեին:

Հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն են եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները:

← Վերադառնալ