14
09, 2008

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

← Վերադառնալ