13
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ "Ռոսատոմ" ՊԿ գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության "Ռոսատոմ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:

Հանդիպմանը քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել առկա փոխգործակցության մակարդակից եւ այն զարգացնելուն ուղղված ծրագրերի ընթացքից` նշելով, որ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ համատեղ մեծ փորձ են կուտակել այս ասպարեզում:

Անդրադառնալով Հայկական ատոմակայանի գործունեությանը, Սերգեյ Կիրիենկոն նշել է, որ այն գտնվում է գերազանց վիճակում, ապահովված են հուսալի եւ անվտանգ շահա•ործման բոլոր պայմանները:

Զրուցակիցները խոսել են նաեւ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունների մասին, ինչպես նաեւ անդրադարձել են Հայաստանում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների կազմակերպման ընթացքին:

← Վերադառնալ