Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երեւան նախատեսվող այցին:
Հարեւան երկրի նախագահի հատուկ բանագնացի այցը մեր երկիր դրական համարելով, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն հնարավորություն է ստեղծում խոսել երկկողմ հարաբերություների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահի խոսքով, Կովկասում տեղի ունեցող եւ ամբողջ աշխարհին անհանգստացնող իրադարձությունները մեծ պատասխանատվություն են պահանջում եւ լուրջ խնդիրներ ու պարտականություններ առաջադրում:
Զրուցակիցները քննարկել են Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը: Նշելով, որ Թուրքիայի վարչապետը շատ դժվար, բայց կարեւոր խնդիր է նախաձեռնել, նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքը ցանկացած խնդրի մասին խոսելու, քննարկելու կողմնակից է: «Հայաստանը միշտ ողջունել եւ ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության եւ համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը»,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ առաջարկվող պլատֆորմի վերաբերյալ ներկայացրել իր նկատառումները: