30
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանի ջերմաէլեկտրակայանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքների հիմնարկեքին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանի ջերմաէլեկտրակայանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքների հիմնարկեքին:

Նախագծի իրականացման նպատակով 2005թ-ին Հայաստանի կառավարության եւ Ճապոնիայի Միջազգային համագործակցության բանկի միջեւ ստորագրվել է փոխառնության համաձայնագիր: Այնուհետեւ` 2007թ-ի սեպտեմբերին, ստորագրվել է գլխավոր կապալի պայմանագիրը: Նախատեսված է, որ էներգաբլոկի կառուցման ավարտը եւ գործարկումը կլինի 2010թվականի ապրիլին:

Էներգաբլոկի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակար�ի հուսալիությունը, օպտիմալացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, ինչի շնորհիվ կկրճատվի Էլեկտրաէներգիայի կորուստը էլցանցերում:

← Վերադառնալ