Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակիցներին

Ի սրտե ողջունում եմ Համահայկական կրթական երրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին։
Ուրախ եմ, որ համաժողովը Հայաստանում է մեկտեղել արտերկրում հայեցի կրթության ու դաստիարակության հարցերով նվիրյալներին, Սփյուռքում հայապահպանության առաջամարտիկներին` հայ ուսուցիչներին:
Այսօր ես երախտագիտության խոսք եմ ուղղում ձեզնից յուրաքանչյուրին։ Դուք իրականացնում եք հային հայ պահելու, օտար ափերում մեծացող հայորդիներին լեզվով և ոգով հայ դաստիարակելու, հայրենասեր սերունդ կրթելու վեհ առաքելությունը:
Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը
ևս լուրջ անելիքներ ունի:
Համոզված եմ, որ հայրենիք հաճախակի այցելությունների, նմանօրինակ համաժողովների ու քննարկումների շնորհիվ դուք նոր գիտելիքներ, շունչ ու ոգի եք առնելու և հաղորդելու ձեր սաներին, ում վիճակված է շարունակելու հայ ժողովրդի հավերժական ընթացքը:
Համաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, իսկ մասնակիցներին` անձնական ու մասնագիտական նորանոր հաջողություններ: