Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-կորեական հարաբերություններում առաջընթաց կարձանագրվի:
Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու եւ առկա ներուժն առավելագույնս օգտագործելու կողմերի պատրաստակամությունը:
Դեսպան Կիմ Էն Դժեյն ասել է, որ ջանքերը կենտրոնացնելու է տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ նա ըստ ամենայնի աջակցություն կստանա Հայաստանում իր աշխատանքի ընթացքում: