22
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Բալուեւսկիին:

Նա Հայաստանում է «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով:

Կարեւորելով նման միջոցառումները, զրուցակիցները նշել են, որ անվտանգության խնդիրները հատկապես հրատապ են դառնում ներկայումս աճող մարտահրավերիների եւ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում: Նրաք խոսել են նաեւ երկու երկրների անվտանգության կառույցների համագործակցության մասին:

← Վերադառնալ