22
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գործադիր տնօրեն Էնդրյու Թորիկյանի գլխավորությամբ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գործադիր տնօրեն Էնդրյու Թորիկյանի գլխավորությամբ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է Հայ Ավետարանչական ընկերակցությանը 90-ամյակի կապակցությամբ եւ նշել, որ այն լավ առիթ է գնահատելու անցած ճանապարհը: Սերժ Սարգսյանը կարեւորել է հայկական բոլոր կազմակերպությունների գործունեությունը հայապահպանության բնագավառում, նրանց ներգրավումը Հայաստանի կյանքում, ինչպես նաեւ համայն հայության ներուժի ծառայեցումն ի շահ Հայրենիքի ու հայ ժողովրդի:

Երկրի ղեկավարը նոր ստեղծվող Սփյուռքի նախարարության հիմնական խնդիրներն է համարել հայապահպանությունը, հայրենադարձությունը, հայության կարողությունների ամբողջական ու նպատակային օգտագործումը:

Հանդիպման մասնակիցներն ամփոփ ներկայացրել են Հայ Ավետարանչական ընկերակցության ստեղծման պատմությունը: Նրանք անդրադարձել են ընկերակցության կողմից Հայաստանում եւ ԼՂՀ-ում տարբեր ոլորտներում ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին եւ ներկայացրել են նախատեվող նոր ձեռնարկները: Նշվել է, որ բարեսիրականի հետ մեկտեղ ընկերակցությունը փորձում է աստիճանական անցում կատարել զարգացման ծրագրերին:

← Վերադառնալ