Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
18
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Պաշտոնավարության հարյուր օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ նախանշելու մեր պետության զարգացման առաջնայնությունների օրակարգը։ Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխությունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են:
Ասվածը վերաբերում է գործունեության բոլոր ոլորտներին. ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգության եւ զինված ուժերի կատարելագործմանը, ոստիկանության ու դատական համակարգի գործունեությանը, արդյունավետ տնտեսական քաղաքականությանը, այդ թվում` հարկային ու մաքսային մարմինների աշխատանքին: Կան ոլորտներ, որտեղ մենք սեղմ ժամկետում կարողացել ենք արդյունքներ արձանագրել։ Մյուսներում փոփոխությունները նույնպես տեսանելի կլինեն մոտ ժամանակներս:
Ես սկսել եմ իրականացնել իմ ծրագիրը, որը ձեզնից շատերի հավանությանն է արժանացել եւ ներառում է կարեւոր ու կոնկրետ խնդիրների լուծումներ: Անցած հարյուր օրերը ցույց տվեցին, որ դրանց մի մասը կիրականացնենք շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, մյուսների համար ավելի տեւական ժամանակ է անհրաժեշտ: Տեւական, բայց ոչ ավելին, քան ծրագրել ենք:
Ես չեմ ասում համբերել է պետք.
հավատացե՛ք, ես էլ չեմ համբերում, եւ ուզում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները՝ անարդարության, անտարբերության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի դրական արդյունքները։
Պաշտոնավարման հարյուր օրվա ավարտին ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր համար պատասխանի հետեւյալ հարցին` թե այս ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում: Հարցնի նաեւ իր ընկերոջը, բարեկամին ու հարեւաններին:
Ցավոք, այսօր արվող գործի մասին որոշ մարդիկ խոսում են թերահավատությամբ: Իմ հետեւողականությամբ եմ պատրաստվում շրջել նրանց հոռետեսությունը: Տեղի ունեցողը «անվտանգ երթեւեկության միամսյակ» կամ «մաքուր ձեռքեր» միջոցառումներ չեն: Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ:
Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացիները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկեցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը:
Ես ելնում եմ այն գիտակցությունից, որ մենք չունենք գրեթե ոչինչ` բացի մարդուց։ Այդ մարդը Հայաստանի քաղաքացին է, Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։ Այդ մարդը պետք է լինի ազատ ու կիրթ, մրցունակ ու բարեկեցիկ, օրինակելի` թե՛ իր բարոյական նկարագրով, թե՛ օրինապաշտությամբ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ձեզ հետ ես միշտ խոսել եմ բաց ու անկեղծ եւ այսօր նույնպիսի անկեղծություն եմ ակնկալում ձեզնից։ Անկեղծություն, քանզի ավելի մեծ նախագծերի ու ծրագրերի անցնելու համար մեզ լավատեսություն է պետք:
Նույնիսկ փոքր գործ անելու համար մարդը պետք է տրամադրվի, եւ մենք, որպես հասարակություն, պետք է տրամադրվենք մեծ գործեր անելու, տրամադրվենք մեծ փոփոխությունների, գնահատենք մեր պետականության զարգացման ընթացքը, անցնենք հասարակության առողջացման ողջ ուղին՝ ախտաճանաչումից մինչեւ ապաքինում։
Միշտ հիշեք, որ դուք անկախ Հայաստանի ազատ քաղաքացիներն եք, ու այսօր մենք միասին գրում ենք մեր պատմության նոր էջը։ Թե ինչ կգրվի, կախված է ոչ միայն Նախագահից, այլեւ` բոլորիցս։ Հաջորդ էջերը գրելու են մեր զավակներն ու թոռները։ Թե ինչպիսի էջեր կթողնեն նրանք, մեծապես կախված է մեզնից, այն երկրից, որում նրանք ապրում ու ապրելու են։
Իմ ցանկությունն ու գործունեության նպատակն այն է, որ նրանք ապրեն ազատ Հայաստանում, ժողովրդավարական, զարգացած ու ուժեղ Հայաստանում:
Այդ Հայաստանը կերտելու ենք միասին: